Պեկինում շարունակվում է թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունը: 200 մետր վազքում Ուսեյն Բոլտը գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե մեդալը:
Արդյունքում Բոլտը դարձավ աշխարհի տասնակի չեմպիոն:
Մարզիկը տարածությունը հաղթահարեց 19.55 վայրկյանում: Երկրորդ տեղը գրավեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջասթին Գեթլինը, երրորդը`Անասո Ջոբոդվանան:
Նշենք, որ պայքարից հետո նկարահանող օպերատորներից մեկը կորցնելով հավասարակշռությունն ընկել է հաղթանակը տոնող Բոլտի վրա` վերջինիս գցելով գետնին: