Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» և Մախաչկալայի «Անժիի» միջև կայանալիք խաղից առաջ մոսկովյան թիմի ֆուտբոլիստները հերթական մարզումներն են անցկացրել:

Թիմի մարզումներին մասնակցել են նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը:

Նշենք, որ «Սպարտակ»-«Անժի» հանդիպումը տեղի կունենա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին