Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ 3:3 հաշվով ավարտեց հանդիպումը «Տերեկի» հետ:

Մեկնարկից 8 րոպե անց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը բացեց հաշիվը, իսկ 16-րդ րոպեին կրկնապատկեց Պաբլո Ֆանտանելյոն:

Դաշտի տերերին սակայն չհաջողվեց պահպանել գոլային առավելությունը:

«Տերեկի» ֆուտբոլիստները երեք գոլ հեղինակեցին: Թիմի կազմում աչքի ընկան Ռիբուսը (22), Սադաևը (39) և Այսատնին (66): Իսկ 88-րդ րոպեին  Ալեքսանդր Երոխինի հեղինակած գոլը դաշտի տերերին փրկեց պարտությունից:

Նշենք, որ Էդգար Մանուչարյանը փախարինվեց 45-րդ րոպեին: