Նախորդ շաբաթ հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մոտ 1000 անգամ խախտել է հրադադարը: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 18 000 կրակոց: Արցախի պաշտպանության բանակը տվյալներ ունի, որ կիրառվել է նաեւ թուրքական արտադրության զինամթերք: Այսքանով, սակայն, հակառակորդը չի բավարարվել: Օգոստոսի 28-ին՝ կեսգիշերն անց, դիվերսիա են կազմակերպել: Հայկական կողմին հաջողվել է կանխել ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով' հետ շպրտել: