SHAMSHYAN.com-ի տեղեկություններով' արդեն տևական ժամանակ է' ադրբեջանական բանակը ականանետներով հրթիռակոծման է ենթարկում Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերը:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կա 2 վիրավոր, ովքեր տեղափոխվել են Բերդի հիվանդանոց: Վիրավորներն են' Սևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վլադիմիր Արամի Գևորգյանը և Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Գոռ Համբարձումի Գևորգյանը: Վերջիններս ժամկետային զինծառայողներ են: