Սահմանամերձ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է, թե ադրբեջանական կողմի կրակոցներից ինչպես են վնասվել են տան ապակիները, պատերը:

 

Նշենք, որ գյուղապետի տեղեկացմամբ կրակոցները հնչել են օգոստոսի 31-ի գիշերը և սեպտեմբերի 1-ի կեսօրին:

 

Երեկվանից Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հակառակորդի կողմից նույնպես ակտիվություն է եղել: Ադրբեջանական կողմը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով հայկական գյուղերի ուղղությամբ:

 

«Բաղանիսը ադրբեջանական հրետակոծություններից հետո: Փառք Աստծո վնասները միայն նյութական են»,- գրել է Սահակյանը: