«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ի թիվս այլ երկրների սպառնում է նաև Հայաստանի Հանրապետությանը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 դպրոց այցելության ժամանակ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին' այս մասին է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«Յուրաքանչյուր ահաբեկչական կազմակերպության գործունեությունը չունի սահմաններ և լուրջ վտանգ է պարունակում: ԻԼԻՊ-ը հզոր հովանավորներ ունի: Համաշխարհային քաղաքակրթությունը պետք է պայքարի համաշխարհային ահաբեկչության' մասնավորապես ԻԼԻՊ-ի դեմ»,-նշել է Վոլինկինը: