ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում 12-ամյա երեխային ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: 2015թ. օգոստոսի 30-ին 12-ամյա երեխայի պապը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Մ.Սարգսյանը Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում իր որդուն ձեռքով հարվածելու համար ծեծի է ենթարկել 2003թ. ծնված 12-ամյա իր թոռանը' պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա է քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված առիթ՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
12-ամյա երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննության ընթացքում ներկայացվել է տվյալ տարածքում տեղակայված տեսախցիկների՝ դեպքի օրվա տեսագրությունը։
Կատարվում է նախաքննությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: