Գյումրու ավագանին սեպտեմբերի 4-ին հերթական նիստի ժամանակ հաստատեց սոցիալապես անապահով 163 ընտանիքի դրամական օգնություն հատկացնելու մասին որոշումը: Ավագանին այս նիստին հաստատեց նաև «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության անցկացման նպատակով տրամադրել անհրաժեշտ գումար:

 

Գյումրին քաղաքի օրը կնշի օգոստոսի 5-ին, միջոցառումների համար նախատեսված գումարի չափը ավագանին որոշեց տրամադրել մեկ օր առաջ: «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության եւ ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման նպատակով քաղաքի բյուջեից հատկացվելու է 9 միլիոն դրամ: Մեկ այլ որոշմամբ՝ ավագանին հաստատեց Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի խնդիրը՝ գերեզմանների հետ կապված որոշակի աշխատանքների համար ևս 915 հազար դրամ գումար հատկացնելու հարցը: Այսպիսով, համայնքն այդ նպատակով ընդհանուր հատ կացրել է 11 մլն 915 հազար դրամ գումար: Ավագանու հաստատմանն էր ներկայացվել նաև մի քանի կազմակերպությունների՝ «Երկրապահ կամավորների միության» Գյումրու տարածքային բաժանմունքին, ««Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն», «ԱՌՏ» երիտասարդական, բնապահպանական և խորհրդատվական, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություններին, որպես նվիրատվություն, դրամական միջոցներ հատկացնելու օրակարգային հարցերը: Դրամական միջոցներ կհատկացվեն նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվ ան դրամատիկական թատրոնի 150 ամյակին նվիրված «Հարյուր տարի և կես դար» գրքի տպագրման, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանին՝ ցուցափեղկերի գնման նպատակով: Դրամական միջոցներ են նախատեսվել նաև Գյումրիի «Ժպիտ», «Գոհար», և «Գյումրու մանուկ» նախադպրոցական ուսումնական հաստատություններին:

 

Ավագանու որոշմամբ' այսուհետ Գյումրին կունենա նաև «Կուրսկի հրապարակ»՝ այսպես կկոչվի Գյումրու Դուդկոյի և Բուլվարային փողոցների հատման հրապարակը: Ավագանու որոշմամբ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումներ ունեցող քաղաքացիների թիվը այս տարի կավելանա 3-ով՝ այդ պատվավոր կոչմանը կարժանանան Արթուր Չիլինգարովը, Ֆելիքս Գրիգորյանը և Հայկ Քոթանջյանը: Եղան նաև ավգանու նախկին որոշումների մեջ փոփոխություններ, հողահատկացումների, վարձավճարի չափ սահմանելու մասին հարցեր: Որպես լրացուցիչ հարց՝ ավագանին հաստատեց 2015 թվականի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում և Համահայկական 6-րդ ամառային խաղերին առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և մարզիչներին դրամական պարգևներ հանձնելու հարցը: Գյումրու ավագանու քննարկմանն այս նիտի ժամանակ ներկայացված էին օրակարգային 29 և 6 լրացուցիչ հարց: Բոլոր հարցերը ավագանին ընդունեց միաձայն: Վերջում քաղաքապետը կոչ արեց ավագանու բոլոր անդամներին մասանկցել «Գյումրու օր» տոնակատարությանը: