Շոտլանդական Ardbeg վիսկու արտադրողները գիտափորձ են անցկացրել՝ չորս տարով տիեզերք ուղարկելով իրենց արտադրանքի նմուշները, որպեսզի ստուգեն, թե ինչպես Է խմիչքի վրա ներգործում անկշռելիությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին հաղորդել Է SkyNews հեռուստաալիքը:

 

Ardbeg-ի ներկայացուցիչների գնահատմամբ՝ վիսկին ՄՏԿ-ից Երկիր Է վերադարձել՝ փոխելով համային որակները:

 

«Տիեզերական նմուշը նկատելիորեն տարբերվում Է երկրայինից: Երբ ես փորձեցի, պարզվեց, որ «տիեզերականին» հատուկ Է խեժահոտով համը, որը չկա երկրային նմուշում»,-հայտնել Է գործարանի մենեջերներից մեկը՝ Բիլ Լամսդենը:

 

Նրա կարծիքով՝ գիտափորձը կարող Է Էական հետեւանքներ ունանալ ընդհանուր առմամբ վիսկիի արտադրության համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: