Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ Թեհրանը մտադիր չԷ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել որեւԷ այլ հարցի շուրջ, բացառությամբ այն հարցերի, որոնք կապված են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը:

 

«Մենք միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններ Էինք վարում կոնկրետ պատճառով: Ամերիկացիներն իրենց պատշաճ պահեցին բանակցությունների ընթացքում, բայց մենք ԱՄՆ-ի հետ որեւիցե այլ հարցի շուրջ բանակցություններ չենք անցկացրել եւ մտադիր չենք անցկացնել»,-գործակալությունը մեջբերում Է Խամենեիի հայտարարությունը, որը հրապարակվել Է նրա անձնական կայքում:

 

Համաշխարհային տերությունների եւ Իրանի միջեւ հուլիսի 14-ին ձեռք բերված համաձայնության պայմաններին համապատասխան՝ Պարսից ծոցի այս երկրի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները կվերացվեն նրա միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Այն բանի գնահատականը, թե Իրանը կատարել Է արդյոք գործարքի իր մասը, ինչը ճանապարհ կբացի դեպի պատժամիջոցների վերացում, կտա Վիեննայում բազավորված Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: