Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Իրանն ու «Վեցյակը» դեռ հեռու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ հուսալի համաձայնագիր կնքելուց: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Վերջնաժամկետը հուլիսի 20-ն է, սակայն մենք դեռևս հեռու ենք հուսալի գործարքից: Իրանի ու «Վեցյակի» միջև տարաձայնությունները դեռ պահպանվում են: Դրանք անհրաժեշտ է հաղթահարել, և ես համոզված եմ, որ ներկայիս բանակցությունները լավագույն հնարավորություններն են»,- հայտնել է Հեյգը:

 

Հեյգը նշել է նաև Իրանն ինքը պետք է շահագրգռված լինի իր միջուկային ծրագրի խնդրի լուծման մեջ: