Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական զորքերը Սիրիայում են գտնվում արդեն երկար տարիներ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, նման հայտարարությամբ նա հանդես է եկել` պատասխանելով լրագրողների հարցերին` Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
«Ռուս զինծառայողներ Սիրիայում կան, նրանք այնտեղ են գտնվում երկար տարիներ: Նրանց ներկայությունն այնտեղ կապված է սիրիական բանակի համար զինամթերքի մատակարարումների հետ: Այդ բանակն իր վրա է կրում ահաբեկչության դեմ պայքարի հիմնական բեռը` ի դեմս ԻԼԻՊ-ի և այլ ծայրահեղական խմբավորումների»,- ասել է Լավրովը:
Նախարարի խոսքով`ռուս զինծառայողները Սիրիայի տարածքում են գտնվում, որպեսզի օգնեն սիրիացիներին տիրապետել տեխնիկային և պատրաստել այն հակաահաբեկչական պայքարում կիրառելու համար: