Ռուսաստանն ընդունել է և շարունակելու է ընդունել իր տարածքում բոլոր նրանց, ովքեր հայտնվել են փախստականի կարգավիճակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Ռուսաստանը կատարում է միջազգային պայամանգրերով սահմանված իր բոլոր պարտավորությունները: Բոլոր նրանց, ովքեր համարվում են փախստականներ, մենք ընդունել ենք և շարունակելու ենք ընդունել ՌԴ տարածքում«,-ընդգծել է նա:

 

«Երբեմն դա անում ենք նաև խախտելով այն չափորոշիչները, որոնց պետք է հետևենք: Նկատի ունեմ ուկրաինացի փախստականներին, որոնց թիվը մեզ մոտ մոտավորապես մեկ միլիոնի է հասնում: Ի դեպ, նրանց մեծ մասը' մոտ հիսուն տոկոսը, ՌԴ քաղաքացիություն է ուզում ստանալ, կամ ձեռք բերել մեր երկրում մշտական բնակության մեկ այլ կարգավիճակ»,-ասել է Լավրովը:

 

«Մեզ մոտ, իհարկե, կան նաև Մերձավոր Արևելքից եկած փախստականեր, այդ թվում' Սիրիայից և Եմենից: Դրանք մարդիկ են, որոնք մեզ մոտ են եկել դեռևս այդ հակամարտությունների սկզբում»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը: