Այսօր «Ժամանակ» օրաթերթը գրել էր այն մասին, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է վերադառնալ ՀՅԴ և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակվի հենց այդ կուսակցության համամասնական ցուցակով։

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Ազգային ժողովում պատգամավորը, ի պատասխան լրագրողների հարցին, թե տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, ասաց. «Առաջին անգամ ձեզանից եմ լսում իմ՝ նման մտադրության մասին»։