ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ-ի ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանին' Անկախության օրվա' սեպտեմբերի 21-ի առթիվ: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը:

 

 

«ԱՄՆ-ն գնահատում է հարաբերությունները Հայաստանի հետ: Դրանք մնում են առավել ուժեղ, քան երբևէ, և դրա ապացույցն է ամերիկյան ներդրումների այսօրվա պատմական մակարդակը հայաստանյան տնտեսության մեջ: Մենք շնորհակալ ենք հայկական զորքերին' միջազգային խաղաղության պահպանման առաքելությունների շրջանակում նվիրվածության և զոհաբերության համար, և կարևորում ենք հայերի բազմաթիվ ձեռքբերումները, ովքեր հարստացրել են երկու ժողովուրդների մշակույթային հյուսվածքը»,- նշել է Քերին:

 

 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն գործընկեր է և բարեկամ, և աջակցում է Հայաստանի անվտանգությանը, բարգավաճմանը և ժողովրդավարական զարգացմանը: «Շնորհավորում ենք և մաղթում աշխարհի բոլոր հայերին խաղաղ և բարգավաճ տարի»,- նշել է Քերին: