Մոսկվայում տեղի է ունեցել ամբողջ աշխարհից ազգային-ազատագրական շարժումների պատվիրակների հանդիպումը:
Նրանցից շատերը պայքարում են անկախության համար տասնամյակներ շարունակ: Սակայն իրենց կառավարություններն ու միջազգային հանրությունը նախընտրում է ձևացնել, որ ոչ մի խնդիր չկա:
Անկախությունը նրանց համար ոչ միայն գեղեցիկ գաղափար է, այլ սեփական մշակույթը, տնտեսությունը, և պարզապես գոյությունը պահպանելու միակ հնարավորությունը: Դոնբասի ներկայացուցիչները, աֆրիկացիները, եվրոպացիները, նույնիսկ Հավայան կղզիների բնակիչները ինքնորոշման են ձգտում:
«ԱՄՆ-ի համար Հավայները առաջադեմ բազա են, որտեղից նրանք իրենց ազդեցությունն են տարածում Խաղաղ օվկիանոսի վրա, և նրանց համար դա ազգային անվտանգության հարց է: Այնպես որ, մենք բոլորովին դուր չեն գալիս նրանց», - ասել է Հավայների ներկայացուցիչը:
Միջոցառման ժամանակ ԱՄՆ-ին առավել հաճախ էին հիշում: Վաշինգտոնը, որն այդքան սիրում է պատմել ուրիշներին, թե ինչպես պետք է ապրել, երկար ժամանակ չի կարողանում վերացնել սեփական խնդիրների հետևանքները: Հավայների հետ միասին անկախության մասին խոսեց Ալյասկան: Եվ հիմա, տեղական իրավապաշտպանները հույս են տեսնում Մոսկվայի մեջ, որը որոշել է փոխել համաշխարհային ստատուս-քվոն:
«Ռուսաստանն այժմ ԱՄՆ-ի հարձակման է ենթակա: Եվ ամերիկյան իմպերիալիզմից հոգնած մարդիկ ամբողջ աշխարհում հույսեր են կապում հենց Ռուսաստանի հետ, որը տարբեր միջոցներով պայքարում է այդ հարձակման դեմ», - ասել է «Ազատություն» միջազգային շարժման առաջնորդը:
Նրանք հակագլոբալիստ են կոչում իրենց և ձգտում են հասնել բազմաբևեռության: Ի տարբերություն Արևմուտքի ժամանակակից քաղաքականությանը, ինչպես իրենք են ասում' միակողմանի ու ագրեսիվ: