Հոլիվուդյան ամուսիններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը որոշել են ևս մեկ երեխա որդեգրել, հաղորդում է Radar Online-ը:
Աստղային ընտանիքում յոթերորդ երեխան կարող է դառնալ փոքրիկ սիրիացին, որի մայրը զոհվել է ռմբակոծությունների հետևանքով, իսկ հորը պատանդ են վերցրել:
Երեք եղբայրներին, որոնցից մեկը մի փոքր անգլերեն է խոսել, Ջոլին հանդիպել է ամռանը' Սիրիա կատարած մարդասիրական ուղևորության ժամանակ: Որբացած սիրիացի տղաների պատմությունը հուզել է Ջոլիին:
Դերասանուհին տուն է վերադարձել 3 տղաներին որդեգրելու հստակ համոզմամբ, սակայն Փիթը չի համաձայնել 3 տղաների որդեգրմանը: Արդյունքում նրանք որոշել են որդեգրել միայն մեկին: