Դովեղ գյուղի' ադրբեջանական կրակահերթից վնասված գազատարը վերականգնվել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Դովեղի գյուղապետարանից, մի քանի ընտանիք գազատարի մի հատվածի վնասման հետևանքով զրկվել էր գազամատակարարումից, սակայն վերականգնումից հետո բնակiչները կրկին ապահովված են գազով:

 

 

Աշնան առաջին իսկ օրերից ադրբեջանական կողմը կրկին ակտիվացրել է կրակոցները սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ պարբերական բնույթ ստացած կրակոցները հնչում են տարբեր տրամաչափի զինատեսակներից' անընդհատ խախտելով հրադադարի ռեժիմը:

 

 

Բերդավանի գյուղապետն էլ հայտնեց, որ այսօր հանգիստ է, կյանքը բնականոն հունով ընթանում է: «Այս իրավիճակը վաղուց արդեն մեզ մեր բնական վիճակից չի հանում»,- ասաց համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-ին գյուղում պայթած ականի հետևանքով բնակիչներից մեկին պատճառվել է նյութական վնաս: «Տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծվում, հրետանակոծվում են սահմանամերձ բնակավայրերը: Երեկ բնակարանի տանիքի հատվածում է պայթել ականը, տանիքի մի որոշակի հատվածն է վնասել, պատուհանները»,- հայտնեց գյուղապետը:

 

 

Սեպտեմբերի 23-ին կրակահերթերի տակ է եղել նաև Բարեկամավանը, իսկ սեպտեմբերի 21-ին' Հայաստանի անկախության օրը, սահմանամերձ Բաղանիսը: