ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են անվասայլակի վրա նստած հաշմանդամի վրա այն պատճառով, որ նա հրաժարվել է վեր բարձրացնել ձեռքերը, հաղորդում է Delawareonline.com-ը:
Ինչպես հայտնի է դարձել, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին' Նյու Ջերսի նահանգի Դելաուեր քաղաքում:
Ողբերգությունը բջջային հեռախոսով նկարահանել են տեղացիները: Հայտնի է, որ իրավապահներին կանչել են հարևանները, ովքեր հայտնել են, որ 28-ամյա սևամորթ հաշմանդամը կրակել է ինքն իրեն փողոցում:
Ոստիկանները հրամայել են նրան վեր բարձրացնել ձեռքերը, ի պատասխան տղամարդը փորձել է վեր բարձրանալ անվասայլակից, այնուհետեև ձեռքերը դրել է գրպանների մեջ: Դրանից հետո ոստիկանները կրակ են բացել նրա վրա:
Ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է տեղում: Հայտնի է, որ նա կաթվածահար վիճակում է եղել վերջին 10 տարիների ընթացքում: Միջադեպի հանգամանքները պարզվում են: