Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին՝ առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով՝ Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն:

 

 

Երևանի քաղաքապետարանը երթևեկության ժամանակավոր դժվարություն առաջացնելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: