Նրանք, ովքեր ինձ չեն սիրում, չեն փոխվի, իսկ նրանք, ովքեր ինձ աջակցում են, ինձ հետ կմնան: Այս մասին «Выездная модель» հաղորդման շրջանակներում ասել է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Անցյալ տարի խաղից բավականություն չէի ստանում, պարզապես աշխատում էի, որովհետև պետք է աշխատեի: Այս մրցաշրջանում բավականություն եմ ստանում խաղից, մթնոլորտից: Շատ մարդիկ քննադատում են ինձ, շարունակում են ասել՝ Յուրան ավարտել է ֆուտբոլը, սակայն ինձ համար միևնույնն է. նրանք, ովքեր ինձ չեն սիրում, չեն փոխվի, իսկ նրանք, ովքեր ինձ աջակցում են, ինձ հետ կմնան: Ես նրանց համար եմ խաղում, նրանք ինձ առաջ գնալու էներգիա են տալիս, ցանկանում եմ նրանց երջանիկ դարձնել: Հավատացե՛ք ինձ, ես դեռ գոլեր կխփեմ»: