Ուկրաինայում սեպտեմբերի 17-ին կանխվել է Ուկրաինայի և Լեհաստանի վարչապետների' Արսենի Յացենյուկի և Էվա Կոպաչի սպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այդ մասին հայտնել է «Ռադիո Լեհաստան»-ը' վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ները:

 

Տեղեկատվության մեջ ասվում է, որ Ուկրաինայի վարչապետի անվտանգության ծառայությունը ճանապարհին, որով պետք է անցներ վարչապետների ավտոշարասյունը, հայտնաբերել է կրակահերթի պատրաստված զենք' РПГ-26 նռնականետ:

 

Ընդգծվում է, որ տվյալ լուրը հաստատել է նաև Լեհաստանի վարչապետի անվտանգության բյուրոն: «Այո, մենք նման տեղեկատվություն ստացել ենք: Փոխեցին մեր ճանապարհը և վարչապետ Յացենյուկը տեղեկացրեց, որ իր ծառայությունները նռնականետ են հայտնաբերել»,- ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը:

 

Կոպաչը և Յացենյուկը սեպտեմբերի 17-ին այցելել են զինվորական գերեզմանատուն, որտեղ հուղարկավորված են լեհ բանտարկյալներ: