Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի երևանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես տեղեկացրին համերգի կազմակերպիչ «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնից, իրադարձությունը տեղի կունենա Հայաստանում ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի կապակ ցությամբ: Տոմսերի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 30-ից:

 

 

Ավելի վաղ հայտնի էլ դարձել, որ Ազնավուրը պլանավորում է առաջիկա ամիսներին համերգով հանդես գալ Երևանում, սակայն երեկոյի վերաբերյալ մանրամասներ հայտնի չէին:

 

 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: