«Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, Ազնավուրի ընտանիքը չի ընդունել իսլամ: Ես արդեն իմ ֆեյսբուքյան ֆրանսիացի ընկերներին տեղեկացրել եմ այդ մասին, ես բարկացած եմ նման հայտարարություններից»,- այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Սեդա Ազնավուրը:
Նա տեղեկացրել է, որ Ազնավուրի ընտանիքը վրաց ուղղափառ եկեղեցուն է հարում, և այն ամենը, ինչ ասվել է՝ ընդամենը բամբասանք է. «Ես դեմ չեմ մնացած բոլոր կրոններին, այս հայտարարությունները ընդամենը բամբասանքներ են, միգուցե նաև՝ նախանձ»: