Բրազիլացի մրցավար Գաբրիել Մուրտան կպատժվի Բրազիլիայի առաջնություններից մեկի ժամանակ ատրճանակով սպառնացել է ֆուտբոլիստներին:
«Ամանտես Դե Բոլայի» և «Բորմադինյուի» միջև հանդիպմանը «Դե Բոլայի» ֆուտբոլիստները հարձակվել են մրցավարի վրա և պահանջել են կարմիր քարտ ցույց տալ մրցակցի խաղացողին, մասնագիտությամբ ոստիկան Մուրտան ինքնապաշտպանության համար ձեռքն է վերցրել ատրճանակ:
Այժմ մրցավարը պետք է հոգեբանական փորձաքննություն անցնի, որի արդյունքով պայմանավորված կարող է զրկվել խաղեր սպասարկելու իրավունքից: