Արգենտինայի երրորդ դիվիզոնում «Խուվենտուդ Անտոնիանայի» և «Ատլետիկո Միտրեի» միջև հանդիպմանը երկրպագուն տրիբունայի 6 մետր բարձրություն ունեցող ցանկապատից դաշտ է ընկել:
Մարզադաշտում չի եղել շտապօգնության մեքենա և երկրպագուին օգնություն է ցուցաբերել ու հիվանդանոց տեղափոխել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Մատիաս Գալվալիսը:
Ինչպես տեղեկացնում է 101greatgoals.com-ը, երկրպագուն խուսափել է ծանր վնասվածքից: