Մյունխենի «Բավարիայի» և ԳԴՀ-ի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Գերդ Մյուլերը, ով նոյեմբերի 3-ին կդառնա 70 տարեկան, տառապում է Ալցգեյմերի հիվանդությամբ: Այս մասին տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Bild-ի տեղեկությունների համաձայն՝ լեգենդար ֆուտբոլիստն այժմ ապրում է ծերանոցում:
Մյուլերը մյունխենյան թիմի կազմում հանդես է եկել 1964-1979թթ և մասնակցել է 585 խաղի, հեղինակել է 533 գոլ և նվաճել 13 տիտղոս, իսկ հավաքականի կազմում դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: