Քաթարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս եկավ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, ով 1/8-րդ եզրափակչում 3:0 հաշվով զիջեց Ալժիրի ներկայացուցչին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարից դուրս էր մնացել նաև Արամ Ավագյանը:

Մեր երրորդ ներկայացուցիչը 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը վաղը քառորդ եզրափակչում ուժերը կչափի Կուբայի ներկայացուցչի հետ: