Միայն մեր պաշտպանները չեն մեղավոր, մեղավոր են բոլորը: Այս մասին այսօր՝ Եվրո 2016-ի ընտրական փուլում Ալբանիայից կրած պարտությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին:
«Պետք է ուշադիր խաղայինք, քանի որ գիտեինք Ալբանիայի հավաքականի որակների մասին և կարողանայինք հավաքվել: Պետք է սովորենք ֆուտբոլ խաղալ, քանի որ ունենք լավ հավաքական, լավ ֆուտբոլիստներ և լավ մարզիչ, լավ ֆեդերացիա: Երկու տարի առաջ լավ ֆուտբոլի էինք խաղում, քանի որ մեծ ցանկություն կար: Ցանկության պակաս հիմա էլ չկա, բայց ֆուտբոլը 90 րոպե է: Մեր պաշտպանները չեն մենակ մեղավոր, մեղավոր են բոլորը»,- ասաց Պիզելին: