Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ կօգտագործի քարոզարշավի համար նախատեսված ողջ գործիքակազմը: Հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

 

«Քարոզարշավի ընթացքում կլինեն տարբեր ձևաչափեր: Կկայանան բանավեճեր, ասուլիսներ, հանրահավաքներ: Այսինքն' մենք կօգտագործենք ողջ գործիքակազմը, որն օգտագործվում է քարոզարշավի համար»,- ընդգծեց Մինասյանը:

 

Պատգամավորը հավելեց, որ ՀՀԿ-ն արդեն իսկ սկսել է «Այո»-ի քարոզարշավը, որի շրջանակում եղել են մի շարք ասուլիսներ և քննարկումներ: