Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովի «Վոլգան» իր բողոքն է հայտնել թիմի ղեկավարությանը՝ աշխատավարձերը չվճարելու համար:
«Տոմի» դեմ հանդիպմանը «Վոլգայի» ֆուտբոլիստներից մի քանիսը հրաժարվել էին խաղին մեկնելուց:
Հանդիպմանն էլ ֆուտբոլիստներն իրենց բողոքն են արտահայտել. մրցակցի գրոհի ժամանակ չեն շարժվել իրենց տեղից՝ չկանխելով գրոհը: Սակայն «Տոմի» ֆուտբոլիստները չեն օգտվել ստեղծված իրավիճակից և գնդակը պարզապես փոխանցել են «Վոլգայի» դարպասապահին:
Նշենք, որ «Վոլգան» պարտվել էր նվազագույն հաշվով, իսկ Արթուր Սարկիսովը մասնակցել էր խաղին՝ փոխարինվելով 60-րդ րոպեին: