ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ միջազգային հանրությունը որոշ երկրների կողմից ահաբեկչական խմբավորումների աջակցությունն անպատասխան չպետք է թողնի, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք չենք կարող աչք փակել առանձին երկրների կողմից ահաբեկչական խմբավորումներին աջակցելու փաստի վրա», - ասել է նա:
Անտոնովը նշել է, որ «ահաբեկիչները թույլ են տալիս վերահսկել իրենց այնքան ժամանակ, մինչև չեն ուժեղանում, և այնուհետև դուրս են գալիս վերահսկողությունից»:
«Ոչ վաղ անցյալում այսպես կոչված «Իսլամական պետության» անդամները, որոնց անմարդկային գործողությունները շարունակում են ցնցել ողջ աշխարհը, նույնպես «լավ» ահաբեկիչներ են եղել, որոնք առատաձեռնորեն վարձատրվում էին Սիրիայում «հանուն ժողովրդավարության պայքարողների» կողմից», - ասել է ՊՆ փոխնախարարը: