Ինչպես նախկինում տեղեկացրել ենք՝ 2015 թ. սեպտեմբերի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվում էր Երևանի թիվ 1 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 2000 թ. ծնված Մաթևոս Պողոսյանը: Փաստի առթիվ հոկտեմբերի 8-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

 

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն գործողությունների արդյունքում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ 15-ամյա տղան հայտնաբերվել է: