«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ' մասնակցելու հոկտեմբերի 21-22-ը տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Ինչպես տեղեկացնում են «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակից, պատվիրակության կազմում են ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը և կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանը:

 

Այցի շրջանակում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, ինչպես նաև Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լեհաստանի և այլ երկրների ԵԺԿ անդամ կուսակցությունների նախագահների և ներկայացուցիչների հետ:

 

Համագումարի ժամանակ, ի թիվ այլ հարցերի, ՕԵԿ պատվիրակությունը ԵԺԿ անդամ կուսակցություններին կներկայացնի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գործունեության ուղղությունները և նպատակները: