Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որն արվել է Սիրիայում ռուսական կործանիչի խցիկից: Տեսանյութում, որը նկարահանել է ռուս օդաչուն թռիչքի ժամանակ, երևում է անհայտ անօդաչու: Այս մասին հայտնում է RT-ն:
«Սիրիայի օդային տարածքում ավելացել է թռչող սարքերի ներկայությունը»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից Youtube-ում տեղադրված տեսանյութի մեկնաբանությունում:
Գերատեսչությունը չի հստակեցրել սարքի տեսակն ու պատկանելությունը, սակայն այն նման է MQ-9 Reaper անօդաչուին, որը հիմնականում կիրառվում է ամերիկյան օդուժի կողմից: