Բունդեսլիգայի YouTube-ի ալիքը հրապարակել է Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը:

5-րդ հորիզոնականում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլն է՝ հեղինակված «Մայնցի» դեմ խաղում: