YouTube տեսահոսթինգը հոկտեմբերի 28-ից գործարկում է վճարովի բաժանորդագրություն, որն օգտատերերին թույլ կտա բաց թողնել գովազդային հոլովակները տեսանյութերը դիտելու ընթացքում: Այդ մասին ասված է ինտերնետ-պորտալի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

Բաժանորդագրման արժեքը, որը YouTube-ում ստացել Է Red անվանումը, ամսական 9,99 դոլար է: Այդ գումարի դիմաց օգտատերերը կկարողանան անսահմանափակ թվով տեսահոլոգակներ դիտել առանց գովազդի, ինչպես նաեւ դրանք ներբեռնել՝ առանցՀամացանցին միանալու հետագա դիտման համար:

 

 

YouTube Red մուտքն ապահովված Է ինչպես անձնական համակարգիչներից, այնպես էլ շարժական սարքերից, ինչպես նաեւ ֆիրմային բոլոր հավելվածների միջոցով: Սկսած եկող տարվանից՝ ծառայության բաժանորդագրված օգտարերերը կկարողանան բացառիկ մուտք ունենալ մի շարք տեսանյութեր ու ֆիլմեր, նշվում Է հաղորդագրության մեջ:

 

 

Բացի այդ, ընկերությունը հոկտեմբերի 21-ին ներկայացրել է YouTube Music երաժշտական հավելվածը:

 

 

YouTube-ն աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ինտերնետ-պորտալներից մեկն Է, որն օգտատերերին թույլ է տալիս հրապարակել իրենց տեսագրությունները, ինչպես նաեւ տեսահաղորդումներ վարել իրական ժամանակի ռեժիմով: Պորտալը հիմնվել է 2005 թվականի փետրվարի 14-ին: Ներկայում այն պատկանում է ամերիկյան Google կորպորացիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: