«Ապոլոն-15»-ի անձնակազմից աստղագնաց Դեվիդ Սքոթթի ձեռքի Bulova մակնիշի ժամացույցն ԱՄՆ-ում վաճառվել է 1,6 միլիոն դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ժամացույցը տիրոջ հետ միասին 1971թ. հուլիսի 30-ին իջել էր լուսնի մակերևույթի վրա: RRAuction աճուրդային տանից տեղեկացրել են, որ ժամ ացույցը ձեռք է բերել Ֆլորիդայաբնակ ձեռներեց:

 

 

«Մնացած բոլոր աստղագնացներն, ովքեր երբևէ իջել են լուսնի մակերևույթի վրա, կրել են Omega մակնիշի ժամացույցներ, որոնք տրամադրվել էին ՆԱՍԱ-ի կողմից և պատկանում են ԱՄՆ կառավարությանը», - ասված է աճուրդային տան տարածած հաղորդագրությունում: Թռիչքի ժամանակ Սքոթթը նկատել էր, որ իրեն տրամադրած Omega ժամացույցի ապակին ճաքել էր և որոշել էր օգտագործել սեփական ճամացույցը՝ պարզաբանել է աճուրդի տունը: «Ապոլոն-15» առաքելությունը տեղի էր ունեցել 1971 թվականին' հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը: