Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

 

 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 110-րդ կմ-ում «Москвич 412» մակնիշի 34 TF 696 պ/հ ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' վարորդ' 1975 թ. ծնված Ա. Փ.-ը և ուղևոր' 1986 թ. ծնված Մ. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքեանան և փակել գազի փականը: