Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն «երկաթյա թևերով աղավնի» է անվանել: Այդպես է Պուտինը Վալդայի համաժողովի շրջանակներում պատասխանել մասնակիցներից մեկի հարցին, թե նա իրեն բազե՞, թե՞ աղավնի է համարում, հաղորդում է «Կոմերսանտը»:

 

 

«Ես աղավնի եմ, սակայն շատ հզոր երկաթյա թևերով»,- ասել է Պուտինը:

 

 

Պատասխանի ժամանակ «նախագահն անգամ թափահարել է ձեռքերը՝ ի ցույց դնելով իր թևերի բացվածքը»:

 

 

Վալդայի համաժողովն անցկացվել է Սոչիում հոկտեմբերի 19-22-ը: «Վալդայ» անվանումը կրող համաժողովն իրենից ներկայացնում է միջազգային խորհրդակցությունների ակումբ: