Երևանի Մյասնիկյան պողոտայում' Կենդանաբանական այգու մոտակայքում հոկտեմբերի 24-ին, ժամը 23.39-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ, բախվել են «Mercedes E350» մակնիշի 15 UW 111 պետհամարանիշի (վարորդ' Է. Ու.,1995 թ. ծնված), «Mercedes C180» մակնիշի 40 TD 001 (վարորդ Լ. Տ.), «Toyota Corolla» մակնիշի 19 vv 001 (վարորդի ինքնությունը չի պարզվել) և «Mercedes G500» մակնիշի (վարորդ Վ. Հ., 1974 թ. ծնված) 70 AV 707 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

 

 

Հրշեջ-փրկարարները Վ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր հոսպիտալացման ճանապարհին մահացել է: