«Ինձ թվում է դեռ շատ-շատ ժամանակներ են պետք, որ գործն ամբողջությամբ բացահայտվի, Աստված ահագին մարդու պատժել ա, ահագին մարդու էլ պիտի պատժի, օրենքն էլ ա ահագին մարդու պատժել, հետագայում էլ պիտի պատժի: Շատ ավելին կարող էինք անել, քան էսօր, բայց ինձ թվում է անում ենք էն, ինչ-որ Վազգենն էր ուզում, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գաղափարներն ենք իրականացնում, ովքեր այդ օրվա զոհերը դարձան, զոհեր հանուն մեր երկրի, անկախության, մեր պետության: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով 16 տարի առաջ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությանը: