ՀՀ ԱԳՆ-ն ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդել է, որ նախնական տեղեկություններով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:
«Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։ Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ»,- ասված է հրապարակված տեքստում: