Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ի առավոտյան Ան-12 ինքնաթիռի կործանման ժամանակ ողջ է մնացել երեք մարդ, նրանց թվում մեկ երեխա. մայրը նրան դուրս է նետել պատուհանից, հայտնում է tvzvezda.ru-ն:

 

Հատկանշական է, որ երեխայի հետ միասին ողջ է մնացել նաև նրա հայրը։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են:

 

Ավիաաղետի հետևանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները՝ մեկ ռուս և հինգ հայ, մյուս զոհերը Հարավային Սուդանի քաղաքացիներ են:

 

Օդանավում եղել է 18 մարդ: Ողջ են մնացել երեքը, որոնք Հարավային Սուդանի քաղաքացիներ են: Ինքնաթիռը պատկանում էր Allied Service տեղական ավիաընկերությանը:

 

Ան-12-ն ընկել է նոյեմբերի 4-ի առավոտյան՝ Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա: Զոհվել է ավելի քան 40 մարդ: Աղետի հնարավոր պատճառներն են ինքնաթիռի գերբեռնվածությունը կամ տեխնիկական անսարքությունը: