Ֆրանսիական ամենախոշոր AirFrance ավիափոխադրող ընկերությունը հայտարարել է, որ չնայած մայրաքաղաք Փարիզում իրականացված ահաբեկչությանը, ավիաընկերությունը շարունակելու է բոլոր նախատեսված թռիչքները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

AirFrance-ը հայտարարել է, որ հնարավոր են ժամանող և մեկնող չվերթների ուշացումներ' կապված սահմանային ուժեղացված ստուգումների հետ: Իսկ բոլոր ցանկացողները, ովքեր տոմսեր են գտնել նոյեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածի համար, կարող են առանց հավելյալ վճարի փոխել նույն դասի տոմսը մինչև նոյեմբերի 22-ը:

 

Ռուսական ավիափոխադրող ընկերությունները փարիզյան ահաբեկչությունից հետո բնականոն կերպով շարունակում են իրենց թռիչքները: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ավիացիայից և ռուսական խոշորագույն ավիափոխադրող Аэрофлот ընկերությունից:

 

Ամերկյան American Airlines ընկերությունը չեղյալ է համարել Փարիզ նախատեսված մեկ թռիչք, սակայն ավելի ուշ հայտնել է, որ մնացած թռիչքները կկատարվեն ըստ ժամանակացույցի: