Ֆրանսիայի իրավապահները մեկ գիշերում՝ հակաահաբեկչական ռեյդերի շրջանակներում 168 խուղարկություն են կատարել, հաղորդում է Liberation:

 

 

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը:

 

 

Նրա խոսքով՝ բերման է ենթարկվել 23 մարդ:

 

 

Նախարարը հավելել է նաև, որ տարեսկզբից ի վեր վեց անձինք զրկվել են Ֆրանսիայի քաղաքացիությունից՝ արմատական իսլամիստների հետ կապերի պատճառով: