Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի' 2:2 հաշվով ավարտեց պայքարը Անգլիայի ընտրանու հետ:

Լևոն Արոնյանն ու Կարեն Գրիգորյանը պարտվեցին, Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեցին:

Կանանց պայքարում մեր հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին:

Լիլթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթանակ տոնեցին, իսկ Մարիա Կուրսովան և էլինա Դանիելյանը միավոր կիսեցին մրցակիցների հետ: