Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ են տվել ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ դեպի 47 երկրներ թռիչքներ իրականացնելիս: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ավիաընկերություններից մեկում առկա աղբյուրը:
«Խորհուրդ է տրվում Ավստրիայի, Ալժիրի, Ալբանիայի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Բանգլադեշի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Կիպրոսի, Քուվեյթի, Լիբիայի, Լիբանանի, Մարոկկոյի, Մալայզիայի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մյանմայի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, ԱՄՆ-ի, Սուդանի, Թաիլանդի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Թունիսի, Ֆրանսիայի, Ֆիլիպինների, Չեռնոգորիայի, Ուգանդայի, Ուզբեկստանի և Շրի Լանկայի օդանավակայաններ ուղղվելիս և այդ օդանավակայաններից մեկնելիս հետևել անվտանգության հատուկ միջոցների»,- հայտնել է աղբյուրը։
«Ավիափոխադրողներին խորհուրդ են տվել խուսափել ջրի պաշարների և չոր սննդի լրացումից այդ երկրների օդանավակայաններում: Դրա փոխարեն պաշարները հարկավոր է լրացնել ռուսական օդանավակայաններում»,- հավելել է աղբյուրը:
«Խորհուրդ է տրվել նաև հնարավորինս կազմակերպել օդանավերի տեխնիկական սպասարկումը սեփական տեխնիկական կազմերի և անձնակազմի ուժերով»,- ասել է աղբյուրը: