Թուրքիայի և Հունաստանի ազգային հավաքականների միջև նոյեմբերի 17-ին տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ Ստամբուլի մարզադաշտում թուրք երկրպագուները խայտառակ վարք են դրսևորել և անարգել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը:
Ֆուտբոլիստները խաղից առաջ լռության րոպեով հարգել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը:
Այդ ընթացքում երկրպագուներն սկսել են սուլել և բղավել. «Շեհիդները չեն մահանում, հայրենիքն անբաժան է», տեղեկացնում է Demokrathaber.net-ը:
Թուրք երկրպագուների անվայելուչ պահվածքը շարունակվել է նաև Հունաստանի ազգային հիմնի հնչելու ժամանակ:
Հավելենք, որ հանդիպմանը ներկա է եղել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և իր հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասը, այս մասին գրում է Reuters-ը:
Թուրքիա - Հունաստան խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:
Իսկ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հավաքվածները կատարում էին Ֆրանսիայի հիմնը